COVID-19 համավարակը հսկայական ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա ուղղակի (վարակվելու հնարավորություն) և անուղղակի (առօրյա կյանքի ապակազմակերպում) կերպով։ Մենք կցանկանայինք հրավիրել Ձեզ՝ մասնակցելու այս հարցմանը․ «COVID-19, անձ և կյանքի որակ․ ինքնազորեղացում համավարակի ժամանակ» միջազգային նախագիծ է, որն ուղղված է ուսումնասիրելու, թե ինչպիսի համոզմունքներ ունեն մարդիկ կորոնավիրուսի մասին, ինչ են զգում, մտածում և անում՝ համավարակի հետ կապված, և ինչպես են այդ հակազդումները կապված իրենց անձի հետ։ Նախագծի համակարգողը Մագդալենա Ժեմոտել—Պիոտրավսկայան է (Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարան, Վարշավա, Լեհաստան, Միջմշակութային հոգեբանության կենտրոն): Տեղի մեր գործընկերների ցանկը կարող եք գտնել Միջմշակութային հոգեբանության կենտրոնի կայքում՝ https://www.crossculturalpsychlab.com/ և Research gate հարթակում : https://www.researchgate.net/project/COVID-19-personality-and-quality-of-life-Self-enhancement-in-the-time-of-pandemic

Հետազոտության նպատակն է Covid-19 համավարակի նկատմամբ մարդկանց հուզական և կոգնիտիվ ռեակցիաների համապարփակ ուսումնասիրումը։

Եթե Դուք համաձայն եք մասնակցել, նկատի ունեցեք, որ.
- Ուսումնասիրությունը կտևի մոտավորապես 20-30 րոպե։
- Դուք պետք է լինեք նվազագույնը 18 տարեկան։
- Ձեզ կհարցնենք Ձեր տարիքի, սեռի, էթնիկական և կրոնական պատկանելության, ընտանիքի տնտեսական դրության մասին։ Մենք նաև կհարցնենք Ձեր բնակության վայրի մասին, քանի որ այդ տեղեկությունը կարևոր է վերլուծության համար։ Հետազոտությունն անանուն է, բոլոր տվյալներն օգտագործվելու են համատեղ վերլուծության համար։

Եթե Դուք համաձայն եք մասնակցել, խնդրում ենք սեղմել «Ես համաձայն եմ» կոճակը՝ ստորև։ Եթե Դուք նախընտրում եք չմասնակցել, սեղմեք «Ես համաձայն չեմ» կոճակը կամ փակեք պատուհանը։